Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Ստամբուլում տեղի ունեցած փոթորիկի հետևանքով վիրավորների թիվը հասել է 38-ի, զոհերինը՝ 4-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Թուրքիայի առափնյա պահպանությունը հայտնել էր ուժեղ քամու պատճառով Բոսֆորի ափով նավերի երթեւեկության դադարեցման մասին։ Այդ նույն պատճառով «Թուրքական ավիաուղիներ»-ի մի քանի ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել Ստամբուլում և ուղարկվել են Անկարա ու Իզմիր։