
Մարմնի ավելորդ քաշով տառապող ամերիկացի աշխատողները երկրի բյուջեին տարեկան հասցնում են 153 մլրդ դոլարի վնաս,- հաղորդում է Itar Tass -ը:ԱՄՆ ծառայողների եւ աշխատակիցների 86%-ը խնդիրներ ունի ավելորդ քաշի կամ, ընդհանուր առմամբ, առողջության հետ, որի հետեւանքով չի կարողանում ավարտին հասցնել աշխատանքը: Դա հանգեցնում է աշխատանքի արտադրողականության կրճատմանը, արդյունքում քիչ քանակությամբ եկամուտ է մտնում բյուջե: Սոցիոլոգները նշում են, որ ԱՄՆ-ում աշխատողների միայն 14%-ն ունի նորմալ քաշ եւ զերծ է խրոնիկ հիվանդություններից: