ՄԱԿ-ի Միջազգային դատարանը դեկտեմբերի 7-ին կհրապարակի Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի շուրջ որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը դեկտեմբերի 7-ին կհրապարակի Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի շուրջ որոշումը՝ հրատապ միջոցների կիրառման մասին։ Այս մասին տեղեկացնում է դատարանի պաշտոնական կայքը։

Նշվում է, որ համավարակային իրավիճակով պայմանավորված՝ որոշման հրապարակմանը ներկա կլինեն միայն դատարանի անդամներն ու գործին մասնակից պետությունների ներկայացուցիչները։ Նշենք, որ դեկտեմբերի 7-ին դատարանը հրապարակելու է նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի դիմումի շուրջ որոշումը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Հայաստանը հայց էր ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան՝ Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիմքով՝ խնդրելով նաև հրատապ միջոցներ կիրառել։ Ավելի ուշ նույն հիմքով Ադրբեջանը ևս Հայաստանի դեմ հայց ներկայացրեց։

Հոկտեմբերի 15-16-ին դատարանում տեղի ունեցավ ընդդեմ Ադրբեջանի Հայաստանի հայցի քննությունը։

 




Լրահոս