ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տույի գրծով իրավապահները փնտրում են մեկ անձի. ինչ են նկատել տեսագրության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույի՝ Արթուր Ղազարյանի և ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանի սպանության գործով իրավապահները փնտրում են մեկ անձի: ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն՝ իրավապահները, ուսումնասիրելով տեսախցիկը, նկատել են, որ մի տղամարդ դրսում կրակոցներ է արձակում ու ներկայումս իրավապահները նրա ինքնությունն են փորձում պարզել եւ գտնել նրան:

Ի դեպ, նախաքննական մարմինը չի հրապարակում որևէ վարկած, թե ինչու հնչեցին աղմկահարույց կրակոցները, որի հետևանքով սպանվեց 4 անձ: Այս դեպքը մի շարք հարցեր է առաջ քաշում, թե ինչ է թաքցնում կամ ինչից է վախենում նախաքննական մարմինը, որ մինչ օրս սպանության որևէ վարկած չի հանրայնացրել:

Ինչևէ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ սպանված պատգամավորի որդիները մինչ օրս հրաժարվում են ցուցմունք տալ: Ավելին, պարզեցինք, որ քրեական գործով կարևորագույն վկաներից մեկի ցուցմունքից է կախված, որպեսզի պարզվի, թե ինչ խնդիր են ունեցել քրեական հեղինակությունն ու պատգամավորի որդիները, որը ճակատագրական ավարտ ունեցավ 4 հոգու համար: Կարևորագույն վկան ևս հրաժարվում է ցուցմունք տալ իրավապահներին, ըստ ամենայնի՝ «գողական է գնում»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով սպանվել էր 4 անձ, իսկ երեք անձ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սպանվածների մեջ էր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, և ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանը: Վիրավորների մեջ է սպանված նախկին պատգամավորի որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը:

Ի դեպ, կրակոցները հնչել են հենց նախկին պատգամավորի տանը: Նշենք, որ Արտուշ Սիմոնյանը 2003թ-ին մեծամասնականով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից էր ԱԺ պատգամավոր ընտրվել: Նշենք, որ գործով կալանավորվել են 5 անձ, որոնցից 4-ը սպանված պատգամավորի որդիներն են»։

Քնար Մանուկյան




Լրահոս