Ով է Դատական դեպարտամենտի նոր ղեկավարը, եւ ինչ կապ ունի նա ԲԴԽ նախագահի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական դեպարտամենտն արդեն նոր ղեկավար ունի: Նա Արմեն Հարությունյանն է, նախկին դատախազ: Ինչու է հենց նա նշանակվել դատական դեպարտամենտի ղեկավար: ArmLur.am-ին դատական համակարգից հասած լուրերի համաձայն՝ Գագիկ Ջհանգիրյանը իր՝ դատախազ եղած ժամանակվա հին ընկերներին տեղափոխում է դատական համակարգ:

Բանն այն է որ Արմեն Հարությունյանը նախկինում եղել է զինվորական դատախազության քննիչ եւ Գագիկ Ջհանգիրյանը հետ բավականին մտերիմ է եղել: Արդյունքում, Հարությունյանը մեկ տարի առաջ թոշակի անցավ եւ ահա նախկին դատախազը մեկ տարի անց նոր պաշտոն ստացավ:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 10-ին ՀՀ դատախազի տեղակալ, արդարադատության II դասի պետական խորհրդական Արմեն Հարությունյանը սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է։ Արմեն Հարությունյանն աշխատանքից ազատվել է կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, սեփական դիմումի համաձայն:

2015 թվականի հունվարի 13-ից Արմեն Հարությունյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն էր:

Քնար Մանուկյան




Լրահոս