Շինարարությունը ճիշտ ժամանակին չավարտելու դեպքում կառուցապատողը կտուգանվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսուհետ Հայաստանում շինարարությունը՝ կլինի քանդում, կառուցում, ապամոնտաժում, ճիշտ ժամանակին չավարտելու դեպքում կառուցապատողը կտուգանվի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարել:

Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ կառուցապատումը, շինարարությունը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը կառաջացնի տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով: Իսկ տուգանքը նշանակելուց հետո՝ նոր սահմանված ժամկետում, շինարարությունը չավարտելը կառաջացնի տուգանքի նշանակում՝ շինարարության նախահաշվային արժեքի տասը տոկոսի չափով:

Ս.Հ.




Լրահոս