Թուրքիայի 81 շրջաններից 67-ում օդերևութաբանական ծառայությունը հայտարարել է վտանգի բարձր մակարդակ՝ կախված տեղատարափ անձրևների և քամու ուժգնության հետ։ Այս մասին հայտնում է Daily Sabah-ը։
Ծառայությունը հայտնել է, որ քամու ուժգնացում է սպասվում Սև, Էգեյան և Միջերկրական ծովերի հարակից շրջաններում։
Օդերևութաբանները կանխատեսում են, որ քամու ժամանակ կարող են տանիքներ պոկվել ու ծառեր արմատախիլ լինել։ Կանխատեսումներով փոթորկի էպիկենտրոնում կհայտնվի Մարմարա կղզին, որը գտնվում է համանուն ծովում։ Քամու ուժգնությունը կհասնի 100կմ/ժ-ի։
Թուրքիայի արևմուտքում եղանակների պատճառով տուժել է նաև Ստամբուլ քաղաքը։ Քամին շրջել է բեռնատարներ, պոկել տանիքներ, փլուզվել է ժամացույցի աշտարակը, ավտոճանապարհները հեղեղվել են։ Տեղի իշխանությունները դպրոցները փակելու մասին որոշում են կայացրել։ Վերջին տվյալներով փոթորկի հետևանքով Թուրքիայում 7 մարդ է մահացել։