Ռիհաննան դարձել է Բարբադոսի ազգային հերոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարբադոսյան ծագմամբ հայտնի երգչուհի Ռիհաննան ստացել է Կարիբյան Հանրապետության Ազգային հերոս Բարբադոսի տիտղոսը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի վարչապետ Միա Մոթլիի խոսքը։

Պաշտոնյան այդ լուրը հրապարակել է հանրապետության հռչակման արարողության ժամանակ:

«Ազգի և հպարտ ժողովրդի անունից քեզ հռչակում ենք Բարբադոսի ազգային հերոս, մեր դեսպանորդ Ռոբին Ռիհանա Ֆենտին (Ռիհաննայի իսկական անունը): Շարունակիր փայլել որպես ադամանդ և լինել քո երկրի հպարտությունը»,- ասել է Մոթլին։

Նշենք, որ նոյեմբերի 30-ին Կարիբյան կղզի Բարբադոս պետությունը պաշտոնապես դուրս է եկել Բրիտանիայի իշխանությունից և դարձել առանձին հանրապետություն ։

Այսպիսով՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն այլևս կղզու կառավարական չէ: Հանրապետությունում ընտրել են երկրի նախագահ։

Սանդրա Մեյսոնը դարձել է Բարբադոսի Հանրապետության առաջին նախագահը։




Լրահոս