
Նոյեմբերի 30-ին, ժամը 14։57-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարմիրգյուղ գյուղի եկեղեցու մոտ այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:20-ին, մարվել՝ 16:01-ին: Այրվել է մոտ 200 հակ անասնակեր: