Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 2-3-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա, Եվրասիական 2-րդ համագումարին մասնակցելու նպատակով:
Ըստ վարչապետի 1363 – Ա որոշման՝ էկոնոմիկայի նախարարը գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: