Կայացել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 30-ին, ժամը 17:30-ին կայացել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստին ներկա էին հանձնաժողովի 6 անդամներ և ԶԼՄ ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի 2 անդամներ բացակայում էին հարգելի պատճառով:

Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մարտունի և Գիշի համայնքների ղեկավարների 2021 թվականի դեկտեմբերի 10-ի նոր հերթական ընտրությունների քվեաթերթիկների նմուշները սահմանելու մասին:

Նախապես ծանոթ լինելով նիստի օրակարգում ընդգրկված հարցին՝ հանձնաժողովը միաձայն ընդունել է որոշում Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների 2021 թվականի նոր հերթական ընտրությունների քվեաթերթիկների նմուշները սահմանելու մասին, համաձայն որի համայնքի ղեկավարի ընտրությունների քվեաթերթիկները կլինեն սպիտակ գույնի:




Լրահոս