
Հունաստանում պարտադիր կդառնա COVID-19-ի դեմ պատվաստումները 60 և ավելի տարիքի մարդկանց համար։ Պարտադրանքի նպատակն է ճնշել վերածնվող վիրուսը, որը ծանրաբեռնում է թույլ առողջապահական համակարգը: Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը։
Իշխանությունները հայտնել են, որ նրանք, ովքեր հունվարի 16-ից չեն ենթարկվի այդ պահանջին, կենթարկվեն ամսական 100 եվրոյի պարբերական տուգանքի:
Երեքշաբթի օրվա հայտարարությունը առաջինն է ողջ ԵՄ-ում՝ ուղղված որոշակի տարիքային խմբին: