
«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել է, որ կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամմ Ռուսաստանի Դաշնության տարածքում առայժմ չի հայտնաբերվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Նմուշներ, որոնք պարունակում են «օմիկրոն» տեսակի տիպային հավաքածուի մուտացիաներ, այսօրվա դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում չեն հայտնաբերվել», – ասել է Պոպովան ՌԴ կառավարությանն առընթեր՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահության նիստի ժամանակ: