
«Իրավունք» թերթը գրում է. «Ապարանի քաղաքապետը, ասում են, վերջին ճիգերն է գործադրում իրեն սրբացնելու եւ կրկին քաղաքապետի պաշտոնը իրենով անելու համար: Ապարանցիները փաստում են, որ Կարեն Եղիազարյանի թիմակիցները այս օրերին ընկել են տնետուն ու հիշեցնում իրենց «արած լավությունները», որ գոնե այդկերպ քաղաքացիների մոտ պարտավորվածության զգացում առաջացնեն:
Իսկ ինքը՝ Կարեն Եղիազարյանը, ասում են, ինչպես միշտ ավելի շատ ոչ թե համայնքում է լինում, այլ Երեւանում, այս ու այն ուժերի հետ է բանակցում, որ իրեն սատարեն: «Չար լեզուները» ասում են, սակայն, որ նրա ջանքերն ապարդյուն են:
Վիճակը, ասում են, չի փոխվել անգամ Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի՝ ապարանցիների հետ հանդիպումից հետո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում