ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուբեն Խլղաթյանի քրեական գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել. դատավորը նախկին քաղաքապետի փեսան է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է նախաքննական մարմինը Ռուբեն Խլղաթյանին մեղադրոււմ է հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որը դրսևորվել է նրանում, որ նա Գագիկ Պետրոսյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով փորձել է 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական փուլում կաշառք տալ ՀՀ Արմավիրի մարզի մի շարք ընտրողների: Նոյեմբերի 22-ին այս գործով որոշում էր կայացվել եւ նախաքննության ավարտ է հայտարարվել ու ուղարկվել է դատարան:
Սակայն դատարանում եւս ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Այս քրեական գործը մակագրվել էր դատավոր Հրաչյա Մեխակյանին, որն էլ ինքնաբացարկ է հայտնել: Ասել է, թե հրաժարվել է քննել այս քրեական գործը:

Իսկ ինչու . Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի դուստրը՝ Սիրանուշ Ռուբենի Խլղաթյանը, հանդիսանում է նախագահող դատավոր Հրաչյա Մեխակյանի կինը, ուստի նկատի ունենալով, որ նշյալ հանգամանքները դատավարության մասնակիցների կամ օբյեկտիվ և անաչառ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել նախագահող դատավորի անկողմնակալության և անաչառության վերաբերյալ՝ դրանով իսկ կասկածի տակ առնելով նաև քրեական գործի ողջ դատական քննության օբյեկտիվությունը և քրեական գործի քննության շրջանակներում կայացվելիք դատական ակտերի արդարացիությունը՝ գտնում եմ, որ Ռուբեն Խաչիկի Խլղաթյանի և Գագիկ Ալբերտի Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործով պետք է հայտնել ինքնաբացարկ եւ այն մակագրել այլ դատավորի:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործը մակագրվել է դատավոր Ադրինե Ղուկասյանին:

Քնար Մանուկյան




Լրահոս