Ինչպես ասում են՝ փոխվում են ժամանակները, փոխվում՝ բարքերը: Վերոնշյալ հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը մոտ երեք տարի առաջ էր արել՝ Ալավերդիում՝ խորհրդրարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ: Բայց ինչպես մյուս բոլոր հայտարարությունների դեպքում, այս անգամ ևս երկրի առաջին դեմքի ասածն ու իրականությունը ճիշտ և ճիշտ հակասում են միմյանց:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն օրեր առաջ է սահմանել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները: Ըստ այդմ՝ 2022 թվականի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, մյուս բաժանորդների համար՝ 200 դրամ:
Գնային փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հունվարի 1-ից։ Մինչ այդ, սակայն, առաջիկայում հանձնաժողովում պետք է նիստ գումարվի, որտեղ կքննարկվի «Վեոլիա ջրի» հայտն ու հանձնաժողովի առաջարկը, ինչից հետո, ամենայն հավանականությամբ, կընդունվի որոշումը։ Բաղրամյանի ասածին ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետն է հավելում՝ հուսադրելով, թե միջին վիճակագրական ընտանիքի վրա ջրի գնի թանկացումը շատ թանկ չի արժենա:
Նախկիններին անհարկի թանկացումների մեջ մեղադրող Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց ի վեր, փաստորեն, գազի, էլեկտրաէներգիայի, պարենային ու կենսական նշանակության մի շարք ապրանքների թանկացումից հետո այժմ էլ ջուրն է թանկանում:
Սևակ Վարդումյան