Դեկտեմբերի 5-ին Արագածոտնի մարզի տարբեր համայնքներում, այդ թվում՝ Թալինում, տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։
Թալինում ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են չորս քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայք» լիբերալ կուսակցությունը և «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը։
ArmLur.am-ն այսօր մասնակցեց ՔՊ կուսակցության կողմից առաջադրված Թալինի համայանքապետի պաշտոնակատար Տավրոս Սափեյանի նախընտրական քարոզարշավին։ Տավրոս Սափեյանն այսօր իր քարոզարշավը սկսեց Ագարակավան համայնքից։ Վերջինիս գյուղի բնակիչները դիմավորեցին լավ տրամադրությամբ, ինչպես նաև բարձրացրեցին իրենց մտահոգող խնդիրները որոնց Սափեյանը խոստավավ ընտրվելու դեպքում հետամուտ լինել և շուտափույթ լուծում գտնել։
Այնուհետև Սափեյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց իր նախընտրական ծրագիրն ու գյուղացիներին մտահոգող խնդիրները։
Ապա Տավրոս Սափեյանն իր համակիրների հետ քարոզարշավը շարունակեց Կաքավաձոր համայնքում, որտեղ նրան սպասում էին մեծ թվով գյուղացիներ եւ ինչպես Ագարակավանում այստեղ նույնպես նրան ջերմ ընդունելության արժանացրին։
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում։
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան