ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ՊՈՍՏՖԱԿՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների` Սոչիում կայացած հանդիպումից հետո՝ լրատվամիջոցների համար ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, երեք երկրների առաջնորդների հնչեցրած մտքերը ցույց են տալիս, որ Հայաստանը հետ քայլ է կատարել նախկին հայտարարություններից: Այս տեսակետին է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը։ «Ժողովուրդ»  օրաթերթի հետ զրույցում նա հիշեցրեց, թե հայկական կողմը մայիսի 12-ին` Սեւ լճի տարածք ադրբեջանական զորքեր մուտք գործելուց հետո ինչպես էր հայտարարում, որ սահամանագծման ու սահմանազատման գործընթացների մենարկը չի տրվի այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանական զորքերը ՀՀ տարածքից  դուրս չեն բերվել: «Նույնը նաեւ ապաշրջափակման գործընթացի հետ կապված են ասել: Բայց դատելով Սոչիում տեղի ունեցած  հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի ու արտաքին գործերի նախարարության հայտարարություններից, ինչպես նաեւ Աշխաբադում տեղի ունեցած հանդիպումից, ինչի ժամանակ խոսվել է, որ, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում՝ եռակողմ հայտարարության դրույթները տարակուսելի  են թվում։ Բացի այդ, մի կողմից վարչապետ Փաշինյանը նշում է, թե Ադրբեջանի հետ որոշ հարցերում, թվում էր, տարակարծություններ կային, բայց պարզել են` դրանք չկան, մյուս կողմից՝ հանդիպումից հետո միջանքի մասին տեքստեր են հնչեցվում Ադրբեջանի ղեկավարության կողմից։ Ու այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչու է հանդիպումից հետո Ադրբեջանը շարունակում նույն հռետորաբանությունը»,- մեկնաբանում է նախկին պատգամավորը: Հարցին` հնարավոր է արդյոք, որ եռակողմ հանդիպման ժամանակ բանավոր պայմանավորվածություններ եղած լինեն, ինչի մասին հանրությունը որոշ ժամանակ անց անակնկալ կերպով կտեղեկանա, Հայրապետյանը ոչինչ չբացառեց։ «Կհիշեք՝ նույն Գորիս-Կապան ավտոճանապարհի հետ կապված պայմանավորվածությունը գաղտնի էր պահվում, ու երկար ժամանակ ոչ ոք տեղյակ չէր դրանից, այդ թվում՝ մենք` պատգամավորներս։  Այսինքն՝ բազմաթիվ են գործողությունները, որոնց մասին իմանում ենք պոստֆակտում»,- հավելեց նա։

 

 

Ինչպես հայտնի  է, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: Այս  գործով առաջին  զոհը ԱԱԾ գնդապետ Սերոբ Հարությունյանն է: Արդյունքում դատական համակարգում ներքին  քննարկում է  եղել, որ գործը փլվելու  է դատարանում, քանի որ չեն կարող օրենքով Հարությունյանից խլել նրան պատկանող գույքը: Ավելին, դատական  համակարգում եկել  են այն  համոզման, որ  այս  գործով իշխանությունները վրեժ են լուծում Սերոբ Հարությունյանից ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի մասով: Հիշեցնենք, որ Սերոբ Հարությունյանը ԱԱԾ նախկին գնդապետ է, որը պաշոնանկ եղավ այն բանից հետո, երբ Պապիկյանի դատվածության մասին տեղեկությունը սպրդեց մամուլ: Այսինքն՝ պաշտպանության ներկայիս նախարար Սուրեն Պապիկյանը թաքցրել էր իր դատվածություն ունենալու մասին տեղեկությունը։ Այս փաստով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ, 2020 թվականի փետրվարի 28-ին էլ Սերոբ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման համար, սակայն այդպես էլ ոչինչ  չկարողացան ապացուցել: Սերոբ Հարությունյանն արդարացվեց, քանի որ չհիմնավորվեց կասկածը, որ նա էր Պապիկյանի մասով ինֆորմացիան մամուլին պատմել: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել  էր, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Լեւոն Գրիգորյանը եւ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանն անձամբ գնացել էին Բարձրագույն դատական խորհուրդ, հանդիպել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին եւ ասել, որ ապօրինի գույքի գործերով իրենք փոխանցում են դատավորների խիստ դժգոհությունը, բացատրել են Ջհանգիրյանին, որ անգրագետ գրված օրենքով որեւէ մեկի գույքին չեն կպչելու:

 

 

Դավիթ Տոնոյանի  կալանքը եւս երկու ամսով երկարացնելու  մասով դատաքննության ժամանակ դատարանում ուշագրավ իրավիճակ է  ստեղծվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տոնոյանի կալանքի ժամկետը լրանում էր նոյեմբերի 29-ին, եւ դատարանն այդ օրը պետք է քններ եւ որոշեր՝ ԱԱԾ-ի միջնորդած կալանքը երկու  ամսով  երկարաձգում է, թե ազատ է արձակում: Դատարանը, սակայն,  կասկածելի  կերպով Տոնոյանի  կալանքի  հարցը քննեց նոյեմբերի 24-ին, որից  հետո՝ 25-ին, եւ շարունակեց 26-ին, ապա գնաց որոշում  կայացնելու: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Տոնոյանի  հարազատները 26-ին սպասել են որոշման, սակայն որոշումը  այդպես էլ չի կայացվել: Դատական  համակարգից լուրեր են հասցրել հարազատներին, որ Տոնոյանի կալանքի երկարացման  հարցը  պարզ  կլինի վարչապետի՝ Սոչի այցի ավարտից  հետո: Արդյունքում վարչապետի՝ Հայաստան վերադառնալուց  հետո՝  նոյեմբերի 27-ին, զարմանալի  զուգադիպությամբ  դատարանը  վճռեց  Դավիթ Տոոյանին եւս  երկու  ամիս  թողնել  կալանքի  տակ: Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է Պաշտպանության նախարարությանը ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով: ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանը եւ Դավիթ Գալստյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու եւ կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համ

 

 

Անցած տարի գյուղացին կարտոֆիլ քիչ է մշակել, բայց շատ հավաքել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ անցած տարի ունեցել ենք 20 հազար 50 հա կարտոֆիլի ցանքատարածություն, մինչդեռ 2018-ին (2019-ին էլ այն կազմել է 20 հազար 500) այն կազմել է 22 հազար 100 հա. անցած տարի գյուղացին 1600 հեկտար կարտոֆիլ քիչ է մշակել: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում մարդիկ սկսել են կարտոֆիլ քիչ մշակել 2016 թվականից, երբ ցանքատարածությունները կազմել են 28 հազար 900 հա։ Ավելին` հենց այդ ժամանակահատվածից էլ սկսել է նվազել կարտոֆիլի բերքատվության չափը: Օրինակ` եթե անցած տարի մեր երկում կարտոֆիլի բերքատվությունը կազմել է 437 հազար 200 տոննա, ապա 2016-ին հավաքվել է 606 հազար 300 տոննա կարտոֆիլ, իսկ 2017-ին` 547 հազար 400 տոննա կարտոֆիլ: Թեեւ 2020-ին, 2019-ի համեմատ, կարտոֆիլի բերքատվությունը 33 հազար 100 տոննայով ավելացել է, բայց, միեւնույնն է, մտահոգիչ է, քանի որ այս տեմպերով գնալու դեպքում ոչ միայն այս, այլեւ հաջորդ տարիներին գյուղացիները կսկսեն կարտոֆիլի մշակությամբ քիչ զբաղվել:




Լրահոս