ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դուբայում հյուրանոցային ծառայությունները թանկացել են. որտեղ են Ամանորն անցկացնելու հայերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի հայերի մեծ մասն իր հանգիստը մտադիր է անցկացնել արտերկրում: Մեր հայրենակիցների մի մասը նախընտրում է գնալ այնպիսի վայր, որն ավելի մատչելի է եւ տաք է:

ArmLur.am-ը դիմեց մի քանի տուրիստական ընկերություններ եւ հետաքրքրվեց, թե մեր հայրենակիցներն այս տարի կոնկրետ որտեղ են մտադիր Ամանորն անցկացնել: Օրինակ, «Գլոբուս տուռս» տուրիստական ընկերությունից ArmLur.am-ին փոխանցեցին, որ մեր հայրենակիցներն այս տարի պլանավորել են Ամանորն անցկացնել Եգիպտոսում եւ Դուբայում:

Ի դեպ, այս երկրները սահմանափակումներ չեն կիրառում եւ պատվաստման կոնկրետ պահանջ չկա:

Բայց մյուս կողմից, այս տարի հայերն ավելի շատ մեկնելու են Եգիպտոս, Դուբայ, բնականաբար այնպիսի վայրեր, որտեղ կա ծովափնյա հանգստի հնարավորություն: Իսկ եվրոպական երկրներ մեր հայրենակիցները չեն շտապում, քանի որ շենգենյան վիզայի հետ կապված հարցեր կան, այն ստանալն աշխատատար է, դժվար, բացի այս պատվաստման հստակ պահանջ կա: Նաեւ՝ ձմռան ամիսներին մեր հայրենակիցները հետաքրքրված չեն եվրոպական երկրներով, նրանք ավելի շատ ձգտում են դեպի տաք երկրներ: Տեղեկացնենք, որ մեր հայրենակիցների քիչ տոկոսը մտադիր է ամանորյա հանգիստն անցկացնել Մալդիվներում, Զանզիբարում:

«Գլոբուս տուռս» ընկերությունից ArmLur.am-ին փոխանցեցին նաեւ, որ այս տարի Դուբայում եւ Եգիպտոսում նախորդ տարվա համեմատ հյուրանոցային ծառայությունների սակագներն են զգալի բարձրացել: Օրինակ, Դուբայում հյուրանոցային ծառայությունները թանկացել են 10-20 տոկոսով: Բացի այս, հյուրանոցներում գրեթե ազատ տեղեր չկան եւ տուրընկերությունները մեծ դժվարությամբ են ամրագրումներ անում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս