
«Զինվորական ծառայության ու զինծառայողի կարագավիճակի մասին» օրենքում փոփոխություն անելու առաջարկով է հանդես գալիս Ազգային ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
ԱԺ հանձնաժողովի նախագահի՝ օրենքում փոփոխություններ անելու դրույթը մասնավորապես զինծառայողների բնակության ու բնակարան ձեռք բերելու հարցերին է վերաբերում:
Մինչև բուն օրակարգին անցնելն ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց նիստը դռնփակ անցկացնել, ինչը սակայն Թագուհի Թովմասյանի հավանությանը չարժանացավ:
Մանրամասները՝ տեսանյութում