
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է սեպտեմբերի 27-ը սահմանել որպես ադրբեջանական բանակի եւ միջազգային վարձկանների կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման եւ պատերազմի զոհերի հիշատակի օր:
Սակայն ՀՀ կառավարությունը հանրապետության սահմաններին ծավալվող իրադարձություններով, ռազմաքաղաքական եւ օպերատիվ իրադրությամբ պայմանավորված՝ ներկա փուլում նպատակահարմար չի համարում օրենքի նախագծի այս տեսքով քննարկումը:
Եւ հաշվի առնելով նշվածը, «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով լրացվող 13.3-րդ հոդվածն առաջարկում է շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հոդված 13.3. Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր՝ նշվում է սեպտեմբերի 27-ին»։
Ս.Հ.