ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնիներից ով ինչ բիզնես ունի. Մաս 2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները հատկապես վերջին երկու տարիների ընթացքում պայմանավորված համավարակով և ներքաղաքական իրավիճակով ակտիվորեն սկսել են ոչ միայն արտագաղթել, այլ նաեւ զբաղվել բիզնես ոլորտով ՝ մեծացնելով սեփական եկամուտները: Կարճ ասած կորոնավիրուսը սովորեցրեց նրանց զբաղվել բիզնես գործունեությամբ:

Այսպիսով՝ ArmLur.am-ն իր ընթերցողներին արդեն ներկայացրել էր բիզնեսմեն հայտնիներից մի քանիսին եւ այսօր կրկին առիթ ունենք լրացնելու այդ շարքը:

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը դեռեւս նախորդ տարի հիմնել է իր սեփական մանկական գլխարկների փոքրիկ բիզնեսը: Անուշիկ Ալավերդյանի մանկական գլխարկների բրենդը կոչվում է 60s.child:

Երգչուհի Նունե Եսայանը, ով հայկական շոուբիզնեսի առաջին կին բիզնես լեդիներից է, ունի գեղեցկության սրահ:

Հայտնի ռաբիս երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչ Ղեւոնդյանը, հենց Երեւանի սրտում, այն էլ այս համաճարակային իրավիճակում, ժամանցային ակումբ է բացել՝ «Armani music hall»:

Աստղային զույգերից Հռիփսիմե Հակոբյանն ու Մարտին Մկրտչյանը հիմնել են իրենց սեփական տուրիստական ընեկերությունը:

Երգչուհի, ոճաբան Անահիտ Սիմոնյանը դեռեւս 2013 թվականին բացել է իր սեփական հագուստ խանութ-սրահը, որը մասնաճյուղ ունի նաեւ Միացյալ Նահանգներում:
Սննդաբան Լիլիթ Բասյանը բացել է իր սեփական ռեստորանը՝ blackcoal.dietic, որտեղից կարող են օգտվել այն մարդիկ, ովքեր ցանկություն չունեն գիրանալու:

Աստղային զույգերի բիզնես շարքը շարունակում են համալրել Նարբե Պողոսյան եւ Աստղիկ Ալավերդյան զույգը: Զույգն արդեն երկար տարիներ է, ինչ զբաղվում է սեփական հագուստի արտադրությամբ եւ ներկայացնում են «Elegant» հագուստի խանութ սրահնեի ցանցը:

Շարքը շարունակում են Դավիթ Աղաջանյանը եւ Աննա Դովլաթյանը: Զույգն արդեն երկար տարիներ է ինչ զբաղվում է բիզնես գործունեությամբ: Ունեն սեփական ռեստորանը, որը կոչվում է palatka_garden, եւ զբաղվում են գեղեցիկ միջոցառումների կազմակերպմամբ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս