Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում, Լոռու մարզի Թումանյան, Ստեփանավան և Տաշիր քաղաքների ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Լանջիկ-Մարալիկ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Ջաջուռի և Քեթիի ոլորաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 81-85-րդ կմ-ն ընկած հատվածը (Թալինի հատված) տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։