
Կատարի Ալ-Խոր քաղաքում, բացվել է «Ալ-Բեյթ» մարզադաշտը, որը կհյուրընկալի 2022 թվականի Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը:
Այս մարզադաշտը եզակի է Աշխարհի Առաջնությունների պատմության մեջ․ մարզադաշտն առաջինն է մրցաշարի պատմության մեջ, որը կլինի փակվող տանիքով։
2022 թվականի Աշխարհի առաջնությունը, որը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը, պետք է անցկացվի Կատարում։ Այս երկիրն իր պատմության մեջ առաջին անգամ կընդունի Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը։ Բացի դրանից աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի Մերձավոր Արևելքում, նաև առաջին անգամ՝ աշնանը և ձմռանը։