Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց 7 օր անց հնարավոր է արյան դոնոր դառնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

COVID-19-ի դեմ պատվաստվելուց 7 օր անց անձը կարող է դառնալ արյան դոնոր։ Այս մասին տեղեկաcնում է Առողջապահության նախարարությունը:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ-ի Դեղերի և սննդամթերքի գործակալության դիրքորոշումների համաձայն՝ արյան դոնորության համար անկենդան, ռեպլիկացիայի չենթարկվող (չբազմացող) պատվաստանյութերի դեպքում որևէ ժամկետային սահմանափակում չկա:

Սակայն, հաշվի առնելով, որ «SARS-CoV-2» պատվաստանյութերը միայն վերջերս են ստեղծվել. որպես նախազգուշական միջոց, սահմանվել է, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված յուրաքանչյուր անձ կարող է արյան դոնոր դառնալ պատվաստումից 7 օր հետո, եթե չունի հետպատվաստումային որևէ կողմնակի երևույթ կամ հիվանդության ախտանիշ»,- նշված է հաղորդագրությունում:




Լրահոս