Կորոնավիրուսի նոր շտամը հասել է Հունաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանում գրանցվել է կորոնավիրուսի նոր շտամի՝ omicron-ի առաջին հաստատված դեպքը։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Թանոս Պլեվրիսը։

Գերատեսչության ղեկավարի խոսքերով՝ omicron շտամը հայտնաբերվել է Հունաստանի քաղաքացու մոտ՝ Կրետե կղզում։ Նշվում է, որ նա վերջերս է ժամանել Հարավային Աֆրիկայից։

Հունաստանի Առողջապահության ազգային կազմակերպության նախագահ Թեոկլիս Զաուտիսն իր հերթին նշել է, որ վարակվածի առաջին արագ թեստը բացասական արդյունք է տվել։ Սակայն 3 օր անց նա կրկին հանձնել է ՊՇՌ թեստ՝ այս անգամ դրական։

«Վարակված անձի շփման շրջանակը ևս բացահայտված է, նրանք շարունակում են մնալ հսկողության տակ»,- ասել է Զաուտիսը։




Լրահոս