
Սույն թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացուհի Ա. Ս.-ի կողմից կալանավորված անձ Հ. Մ.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը:
Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։
Զննության արդյունքում սառնարանի ետնամասում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 15 բջջային հեռախոս, 3 լիցքավորիչ և USB լարեր:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: