Շուտով աշխարհը կհատի 7մլրդ-ի սահմանագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի բնակչության քանակը հոկտեմբերի վերջին կհասնի 7 մլրդ-ի,- նշում է ՄԱԿ-ի աշխարհաբնակչության ֆոնդը: ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված է հաշվիչ, որը հաշվառում է ազգերի բնակչության թվաքանակը: Ըստ վերջինիս, այսօր`հոկտեմբերի 17-ին, այն կազմել է 6.997 մլրդ եւ ըստ նրանց հաշվարկների, այս թիվն արդեն 7 մլրդ-ի սահմանը կհատի այս ամսվա վերջ:Ըստ ՄԱԿ-ի փորձագետների, եթե բնակչության աճը շարունակվի նույնպիսի տեմպերով,  արդեն 2050 -ին  բնակչությունը կկազմի 9 մլրդ, իսկ 2100թ-ին` 10 մլրդ մարդ: Վերջինիս տվյալների համաձայն`բնակչության քանակի ավելացման  հիմնական միտում դիտվում է ոչ բարենպաստ պայմաններ ունեցող երկրներում: Այսպես` առավելագույն աճ է գրանցվում Աֆրիկայի տարբեր արվարձաններում, որտեղ մարդկանց կենսապայմանների համար չկան բավարար ռեսուրսներ`սննդամթերք եւ ջուր: Աճի դինամիկա է գրանցվում նաեւ Հնդկաստանում: Իսկ Ռուսաստանում` ընդհակառակը, դիտվում է բնակչության քանակի նվազում:




Լրահոս