Գերմանիայում անցկացվել է կանցլերի պաշտոնից Անգելա Մերկելի հրաժեշտի հանդիսավոր արարողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 2-ին Բեռլինում անցկացվել Է կանցլերի պաշտոնից Անգելա Մերկելի հրաժեշտի հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը, ավանդույթի համաձայն, տեղի Է ունեցել Բեռլինում, պաշտպանության նախարարության շենքի բակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Deutsche Welle-ն:

COVID-սահմանափակումների պատճառով միջոցառմանը ներկա Է եղել շուրջ 200 մարդ:

«Երեկոյան վերջալույս» (Groշer Zapfenstreich) արարողության ընթացքում կանցլերը հանդես Է եկել համառոտ խոսքով, որից հետո բունդեսվերի նվագախումբը մի քանի կոմպոզիցիաներ Է կատարել, որոնք ընտրել Էր Մերկելն ինքը. 18-րդ դարի հիմնը՝ “Groշer Gott, wir loben Dich”-ը (Մեծ Աստված, մենք փառաբանում ենք քեզ»), դերասանուհի եւ երգչուհի Հիլդեգարդ Կնեֆի “FՖr mich soll՚s rote Rosen” (“Ինձ համար անձրեւը տեղում Է կարմիր վարդերից») կոմպոզիցիան եւ Գերմանիայից պանկ-ռոքեր Նինա Հոգենի “Du hast den Farbfilm vergessen” (“Դու մոռացել ես գունավոր կինոժապավենը”) երգը:

Պաշտոնապես Մերկելը կանցլերի պաշտոնից կհեռանա դեկտեմբերի 8-ին: Այդ նույն օրը Բուդեսթագում պետք Է անցկացվի քվեարկություն, որի ընթացքում ընտրվելու Է Գերմանիայի նոր կանցլերը: Ինչպես սպասվում Է, Անգելա Մերկելին ԳԴՀ-ի կանցլերի պաշտոնում կփոխարինի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս