Ոսկին թանկացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում թանկացել են ոչ միայն առաջին անհրաժեշտության սննդատեսակը, այլեւ՝ ոչ պարենային ապրանքները: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքները թանկացել են 0.8 տոկոսով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նոյեմբերին հոկտեմբերի համեմատ 0.2 տոկոսով բարձրացել են գրասենյակային պարագաների գները: Իսկ կահույքը թանկացել է 0.4 տոկոսով:

ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ կենցաղային փոքր էլեկտրական սարքերի գները բարձրացել են 1.1 տոկոսով: Նկատենք, որ բնակարանի նորոգման եւ սպասարկման նյութերը թանկացել են 1.8 տոկոսով: Հագուստն ու կոշիկն էլ են թանկացել. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, հագուստի գներն բարձրացել են 2.2 տոկոսով, կոշկեղենինը՝ 2.3 տոկոսով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ոսկերչական զարդերի գները բարձրացել են 2 տոկոսով: Միաժամանակ, մաքրող, լվացող միջոցների գներն են նվազել են 0.5, դեղագործական ապրանքներինը՝ 0.3 տոկոսով, իսկ խոշոր կենցաղային սարքերի շուկայում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Ս.Հ.




Լրահոս