Օմիկրոնը հայտնաբերվել է Իսպանիայում և ԱՄՆ հինգ նահանգներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայում և ԱՄՆ հինգ նահանգներում հայտնաբերվել են Օմիկրոն շտամի առաջին դեպքերը։ Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը:

Իսպանիայում հիվանդացել է մի տղամարդ, ով նախկինում պատվաստվել էր կորոնավիրուսի դեմ և չէր մեկնել ռիսկային երկրներ: Նմանատիպ երկու դեպք նույնպես ուսումնասիրվում է։

Բացի այդ, Օմիկրոնի դեպքեր են գրանցվել Նյու Յորքում, Կալիֆոռնիայում, Կոլորադոյում, Մինեսոտայում և Հավայան կղզիներում: Մասնավորապես, Նյու Յորքում հաստատվել է նոր շտամով վարակման հինգ դեպք։ Կալիֆոռնիան, Կոլորադոն և Մինեսոտան նաև հայտնել են վարակման դեպքերի մասին այն հիվանդների շրջանում, ովքեր ամբողջությամբ պատվաստված են։ Հավայան կղզիներում գրանցվել է վարակում չպատվաստված անձի մոտ։ Բոլորի մոտ առկա են թույլ արտահայտված ախտանիշներ:

Հավայան կղզիներում հաստատվել է վարակի դեպք անձի մոտ, ով նախկինում ունեցել է կորոնավիրուս:




Լրահոս