2 ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՊԱՏԻՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եւ այսպես` «Ժողովուրդ» օրաթերթի դեմ միանգամից երկու դատական հայց է ներկայացվել. հայցվորներից մեկը ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական  Կարինե Կիրակոսյանի փոխարեն վիրավորված քաղաքացի Գուրգեն Աղաջանյանն է, մյուսը` Գեղարքունիքի ԲՀԿ-ական մարզպետ Նվեր Պողոսյանը: Առաջինն օրաթերթից պահանջում է 804 հազար դրամ, երկրորդն իր պատիվն ու արժանապատվությունը գնահատել է 2,2 միլիոն դրամ: Եթե ՀՀԿ-ականի դեպքում հայցվորին կարելի է պարզապես ոչ պատշաճ համարել, ապա ԲՀԿ-ականի դեպքում մարզպետը եւս մեկ անգամ ապացուցում է իր հակումները: Նա նախօրեին «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է. «Ես գումար չեմ ուզելու: Կարեւորը որ թերթը ներողություն խնդրի», բայց հենց նույն օրը հայց է ուղարկել դատարան` զրպարտության համար 2,2 միլիոն դրամ պահանջելով: Երեւում է, որ կաշառակերություն բառից «զրպարտված» մարզպետն իրականում փողի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունի:




Լրահոս