Որ դաշինքով կմասնակցի ընտրություններին Մասիսի քաղաքապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կրկին կառաջադրի իր թեկնածությունը դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին՝ որպես Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։

Ինչպես հայտնի է, Մասիս քաղաքը խոշորացվել է և հետայսու Մասիս համայնքը իր մեջ ընդգրկում է նախկին Մասիսի շրջանի բոլոր համայնքները:
«Դավիթ Համբարձումյան» դաշինքում ընգրկված են մեծամասամբ երիտասարդ, իրենց գործում հաջողություններ գրանցած, բանիմաց անհատներ, ովքեր պատրաստակամ են իրենց ամբողջ կարողությունները ներդնել խոշորացված համայնքի՝ մեր մեծ ընտանիքի զարգացման գործում:

«Համայնքների կառավարման ձևի փոփոխության պայմաններում շատ կարևոր է ընտրել այնպիսի համայնքի ղեկավար և այնպիսի թիմ, ովքեր ունակ են անցումային այս ժամանակահատվածում չթերանալ և արագ ու ճիշտ մոտեցմամբ լինել յուրաքանչյուր բնակչի կողքին և շարունակել իրականացնել համայնքի զարգացմանն ուղղված ծրագրեր:

Ես որպես Մասիս քաղաքի քաղաքապետ հանդես կգամ հաշվետվությամբ՝ իմ ղեկավարման տարիներին կատարված աշխատանքների վերաբերյալ, չնայած դրանք տեսանելի են, իսկ սպասվող ծրագրերի մասին կխոսենք նախընտրական քարոզարշավի ժամանակ»,-նշել է Համբարձումանը:




Լրահոս