
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն անցկացրել է հերթական նիստը։
Կուսակցության ֆեյսբուքյան գրառման մեջ նշվում է, որ նիստի ընթացքում, որոշում է կայացվել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։
Նշենք, որ ՀՀ վարչապետի հրամանով՝ 2021 թվականի ապրիլի 6-ից նա զբաղեցնում է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին լրանում է ՄԻՊ թեկնածուի առաջադրման ժամկետը: ՄԻՊ առաջադրելու իրավասությունը պատկանում է խորհրդարանական մեծամասնությանը՝ ՔՊ-ին:
Սևակ Վարդումյան