
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խստացրել է Միացյալ Նահանգներ մուտքի կանոններն այն բանից հետո, երբ երկրի շատ նահանգներում հայտնաբերվել է կորոնոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամը։
Հաջորդ շաբաթից ԱՄՆ ժամանողներին, այդ թվում՝ երկրի քաղաքացիներին, անհրաժեշտ կլինի կորոնավիրուսի թեստ հանձնել ոչ շուտ, քան թռիչքից 24 ժամ առաջ՝ անկախ պատվաստված լինելու հանգամանքից։
BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ լաբորատոր թեստերը հաճախ շատ ժամանակ են խլում կամ կարող են ավելի թանկ արժենալ, եթե դրանց պատասխանները շտապ են անհրաժեշտ։
Գնացքներում, ինքնաթիռներում և ավտոբուսներում դիմակ կրելը կմնա պարտադիր մինչև մարտի կեսերը։