ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ դեկտեմբերի 3-ին վերահսկել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտը։ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկվել է վերոնշյալ վարչական շրջաններով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 45 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք։ Դրանք վերաբերել են դիմակ չկրելուն, գերբեռնված ուղևորափոխադրմանը։ Այդ խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը։