Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարարի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի ԱԳ նախարար Մուխթար Թլեուբերդիի հետ, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Հայաստանի ու Ղազախստանի արտգործնախարարներն ընդգծել են փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված հայ–ղազախական հարաբերությունների զարգացման նշանակությունը և վերահաստատել քաղաքական երխոսությունն առավել խորացնելու շահագրգռվածությունը թե՛ երկկողմ, թե՛ ինտեգրացիոն միավորումների ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Այդ համատեքստում կարևորվել է բարձր մակարդակով փոխայցելությունների, ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների անցկացումը։

Երկու երկրների առևտրատնեսական համագործակցության խթանման համատեքստում նախարարներ Միրզոյանն ու Թլեուբերդին կարևորել են Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։

Ընդգծվել է նաև ուղիղ չվերթների վերականգնման դերակատարությունը։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել կրթական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության օրակարգին։

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ։ Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղազախստանի արտաքին գործերի նախարարության միջև 2022-2023թթ. համագործակցության միջոցառումների ծրագրերը։




Լրահոս