ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սափեյանի ցավը տանեմ, ինքը հաղթած ա». ում են ընտրելու թալինցիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բոլոր ճանապարհները տանում են դեպի Թալին». Թալին խոշորացված համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տավրոս Սափեյանի թիմակիցներն են ասում՝ վստահեցնելով, որ Սափեյանի ընտրվելուց հետո կյանքը Թալինում առաջվանը չի լինելու: Ի տարբերություն նախորդ 30 տարիների, համեմատում են, Թալինում զարգանալու է կրթությունն ու մշակույթը, արվեստն ու սպորտը:

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ Տավրոս Սափեյանի թիմը աջակիցների, ավագանու անդամների ու ԱԺ նախկին ու ներկա պատգամավորների ներկայությամբ, քարոզարշավի վերջին օրը Թալինի հրապարկում էր ամփոփում:

ՔՊ-ն ներկայացնող Տավրոս Սափեյանի համակիրները նրա մասին խոսելիս ու կարծիք արտահայտելիս առաջին բանը, որ ասում են՝ հետևյալն է՝ Արցախյան երեք պատերազմների մասնակից է: Շարունակում են՝ բարի մարդ է, ժողովրդական ու հայրենասեր:

ArmLur.am-ի հետ զրույցում Տավրոս Սափեյանը նշում է, որ խոշորացված համայնքը ղեկավարելու բեռը մեծ պատասխանատվությամբ է պատրաստ տանելու: Վստահ է՝ քաղաքացիները տեսել են իր՝ երեք ամսվա մեջ կատարած աշխատանքը, հետևաբար այսօր գիտեն նաև՝ ում վստահել իրենց քվեն:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս