Բակ առ բակ ու տուն առ տուն այցելելով են քարոզարշավ իրականացնում Փարքար խոշորացվող համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Դավիթ Մինասյան» դաշինքը: Նախընտրական բրոշյուրները ընտրողներին ավագանու երիտասարդ անդամներն անձամբ են ներկայացնում: Մերձավան համայնքում քարոզարշավի վերջին օրը դաշինքի ավագանու թեկնածու Գոռ Սարիբեկյանն էր ծրագրերը ներկայացնում անմիջական ու ջերմ զրույցների ժամանակ:
2019-ին Փարաքարի համայնքապետ ընտրված Մինասյանին տեղացիները պատրաստվում են կրկին ձայն տալ: «Երկու տարում այնքան աշխատանք է արել, որ մյուսները 30 տարում չեն արել,-բացատրում են ու մանրամասնում,- Չգործող, վթարված կամ առհասարակ բացակայող կոյուղագծերից մինչև փողոցների լուսավորություն ու ասֆալտապատում է իրականացրել»: Զարմանում են, թե այդքանից հետո ինչպե՞ս կարող են չընտրել Մինասյանին:
Երկու տարվա ընթացքում կառավարման բավական հմուտ փորձ ձեռք բերած Դավիթ Մինասյանն ArmLur.am-ի հետ զրույցում նշում է. «Ընտրողը պետք է վերահաստատի իր տված քվեն, ինչից հետո ժողովրդի կողքին կանգնած՝ կշարունակեն կառավարել համայնքը: Հանուն քաղաքացու շահի ու ազգային գաղափարի ենք աշխատելու ու ունենանք հզոր Հայաստան»:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում