Ինչ են հուշում աստղերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ

Խոյերին օրը հուշումներ է տալիս, սակայն պահանջում է ներքին ազնվություն և մարդկային հոգեբանության ըմբռնում: Այն պարզ չի լինի, եթե ձեզ դժվար է հասկանալ ձեր կարիքները կամ ուրիշի շարժառիթները: Անորոշությունը կխանգարի հստակեցնել ծրագրերը կամ համակերպվել նրա հետ, ինչը դեռ չեք կարող փոխել: Բացառված չէ, որ մինչև վերջին րոպեն հույս ունենաք հրաշքի: Եթե ձեզ դժվար է այժմ որոշում կայացնել, կարող եք մեկ օր ավել մտածել:

Ցուլ

Ցուլերի մարտավարությունը կախված է նրանց կարգավիճակից, շրջապատից, սեփական կենսական պլատֆորմի առկայությունից: Օրվա առաջադրանքը կարող է դառնալ բոլոր ներգրավված կողմերի հետաքրքրությունների համաձայնեցումը: Դիվանագիտությունը պետք է սահմաններ ճանաչի: Թշնամական միջավայրում կարևոր է պաշտպանել ձեր իրավունքները, պահանջները, արժեքները: Ավելի մոտ հարաբերություններում ավելի լավ է հաշվի նստել մտերիմների կարիքների հետ:

Երկվորյակ

Երկվորյակների համար կարևոր է հետևել առողջությանը և ցանկացած իրավիճակում կատարել իրենց պարտականությունները: Լուրջ հիվանդության դեպքում ցանկալի է միանգամից այցելել բժշկի: Գործընկերների հետ ավելի լավ է շփվել բացառապես աշխատանքային հարցերի շուրջ: Մտերիմների նկատմամբ անհրաժեշտ է ավելի ուշադիր լինել: Նրանց կարող է անհրաժեշտ լինել ձեր խորհուրդը, կարեկցանքը կամ ուղղակի օգնությունը:

Խեցգետին

Խեցգետինները ճիշտ կանեն հենվել ծանոթ, փորձված եղանակների և տեղեկատվական աղբյուրների, հին ընկերների վրա: Վատ օր չէ, եթե նախընտրում եք հավատարմություն ավանդույթներին: Ձեր դիրքերն ամուր կլինեն, եթե դրամայի չվերածեք իրավիճակը և պահպանեք ինքնատիրապետումը: Չարժե շատ գումար ծախսել, եթե ծախսերի չի դրդում ինչ-որ անհրաժեշտություն: Կարող եք ուղղակի վնաս կրել կամ դժգոհ մնալ ձեր գնած ապրանքի որակից:

Առյուծ

Առյուծների համար և՛ տանը, և՛ աշխատավայրում հնարավոր է զգալի անհանգստություն, բացառված չէ վատառողջությունը: Եթե հարձակողական մարտավարությունն արդյունք չի տալիս, կոնֆլիկտը կարող է տեղափոխվել հոգեբանական հարթություն, ինչը խնդիրը չի լուծի: Վտանգ կա հարաբերությունների խզման և նյութական կամ բարոյական լուրջ կորստի: Աստղերը հիշեցնում են, որ իրադրությունը կարգավորելու ժամանակ դեռ ունեք:

Կույս

Կույսերն այսօր բազմաթիվ առավելություններ ունեն, որոնք թույլ կտան բարեհաջող դիմակայել ցանկացած դժվարին պահի: Շրջապատի համար կարող եք տեղեկատվական կենտրոն դառնալ: Հետևողականության շնորհիվ’ խորհելու համար բավարար նյութ կունենաք: Ձեզ կարող են հետաքրքիր առաջարկ անել: Արժե լսել մեծերի խորհուրդները: Բացառված չէ ուղևորությունը: Օրը հարմար է հիվանդանոց, գրադարան, փակ օբյեկտ այցելելու, փաստաթղթեր ձևակերպելու համար:

Կշեռք

Կշեռքներին օրը մի առաջադրանքը լուծելու մի քանի տարբերակ է առաջարկում: Ճիշտ ընտրություն կատարելու համար աստղերը խորհուրդ են տալիս նախ գտնել խնդրի արմատը: Դա կարող է թաքնված լինել գործընկերոջ անխոհեմ պահվածքի կամ ձեր ընդհանուր սխալի մեջ: Դա կարող է լինել նաև միջոցների անբավարարության, մասնագիտական դաշտում կազմակերպչական խնդիրների կամ ձեզ աջակցող մարդու անձնական դժվարությունների պատճառով:

Կարիճ

Կարիճների ամենաուժեղ կողմերից մեկն այսօր կլինի խորաթափանցությունը: Եթե այն լրացված է փորձով, ձեր հայացքից ոչինչ չի վրիպի, իսկ իրադարձությունները կկարողանաք մի քանի քայլ առաջ գուշակել: Կասկածները հիմնավորելու համար կարող է ժամանակ պահանջվել: Ձեր դիրքերը թուլացնել կարող է հոգեբանական կամ այլ կախվածությունը, չեզոքությունը, ավելորդ ինքնաքննադատության, ընկճվածության, տհաճ հիշողությունների հակումը:

Աղեղնավոր

Իրավիճակը չի տրամադրում անկեղծության և թեթևամտության: Սակայն շատ Աղեղնավորների չի հաջողվի խուսափել զուտ գործնական խոսակցություններից, օրինակ’ ղեկավարության կամ գործընկերների հետ զրույցից, նամակագրությունից, թեմատիկ խորհրդակցությունից, ընկերության ընթացիկ ռազմավարության և մարտավարության քննարկումից: Ցանկալի է կարգավորել ֆինանսական փաստաթղթերը: Ղեկավարների համար կարևոր է հուսալի կադրերի հարցը:

Այծեղջյուր

Այծեղջյուրները կարող են վստահել իրենց հոտառությանը: Ձեզ համար լավ աջակցություն կլինի պլատֆորմը, որ ստեղծել եք վերջին տարիներին: Հենց այն փրկօղակ կդառնա, եթե նախօրեին տաքացել եք և վրիպում եք թույլ տվել: Այսօր կատարվում են խելամիտ կանխատեսումները, հաստատվում են իրատեսական ենթադրությունները: Եթե ձեր սպասումներն ակնհայտ ուռճացված էին, ձեզ սպասվում է օրինաչափ հուսահատություն:

Ջրհոս

Այս օրերի փորձը Ջրհոսների համար կարող է հասունության վերջին քննությունը դառնալ: Արժե խուսափել արտաքին էֆեկտների ձգտումից, ավելի լավ է հենվել կանոնների և ցուցումների վրա: Ձեզնից կպահանջվի ինքնատիրապետում, կարգապահություն, իրատեսություն, ավագների հետ լեզու գտնելու ունակություն, անվտանգության կանոնների իմացություն, մասնագիտական հոտառություն: Չարժե համեմատվել ուրիշների հետ: Դուք ունեք ձեր հնարավորություններն ու ձեր ուղին:

Ձկներ

Ձկների համար այժմ կարևոր է հանգստությունը և ընդհանուր անվտանգությունը: Դա հատկապես կարևոր է, եթե տնից հեռու կամ տագնապ հարուցող իրավիճակում եք գտնվում: Բոնուսներ և հաճույքներ հնարավոր են, սակայն դրանց համար պետք է վճարեք կամ պետք է վաստակեք դրանք: Հաջողության լավագույն երաշխիքները կլինեն պրոֆեսիոնալիզմը, օրենքի և ավանդույթների նկատմամբ հարգանքը: Օրը թույլ է տալիս վերացնել աշխատանքի թերությունները, հստակեցնել ծրագրերը:




Լրահոս