Հոգևորականը իրավունք ունի՞ քաղաքական հայացքներ ունենալու, թե ոչ. մեկնաբանում է Տեր Վրթանեսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրատվականներից մեկն օրերս, հիշեցնենք, գրել էր, թե քաղաքական ակտիվ կյանք վարելու համար Մայր Աթոռը քննելու է Տեր Ղազարին կարգալույծ անելու հարցը։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենը սակայան ArmLur.am-ի հետ զրույցում հերքել էր տեղեկությունն ու վստահեցրել՝ Մայր Աթոռը նման հարց չի քննելու։

ArmLur.am-ը Բյուրականի հոգևոր սպասավոր Տեր Վրթանեսից հետաքրքրվեց՝ հոգևորականներն առհասարակ իրավունք ունե՞ն քաղաքական հայացքներ ունենալու, թե՞ ոչ։ «Նախ ինչ վերաբերում է Տեր Ղազարին, ապա ասեմ, որ նրա նման ակտիվ և հասարակության շահերով հետաքրքված անձը չի կարող անտարբեր լինել մեր երկրի ներքաղաքական կյանքի նկատմամբ։ Տեր Ղազարը և ցանկացած քահանա, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իրավունք ունի քաղաքական դիրքորոշում ունենալու և ազատ է այն արտահատել։ Եթե Արսինե Խանջյանը, Սերժ Թանկյանը կամ Քիմ Քարդաշյանը, որ ՀՀ քաղաքացիներ չեն, կարող են քաղաքական կողմնորոշում ունենալ, դեռ մի բան էլ կուսակցական քարոզարշավով զբաղվել, որքան ևս առավել ՀՀ քաղաքացի և երեց Տեր Ղազարն ու ցանկացած հոգևորական, որ ապրում և ծառայում է Աստծուն և մեր բարեպաշտ ազգին, ունի նման իրավունք: Հոգևորականներս նեղ կուսակցական շահերով չենք առաջնորդվում, այլ՝ Աստուծո Եկեղեցու շինությամբ և համազգային շահերով»,- ընդգծեց արժանապատիվ տեր Հայրը։

Միաժամանակ, սակայն, եկեղեցականը չի կարող իրականացնել քաղաքական-կուսակցական գործունեություն, հիմնել կուսակցություն, անդամակցել վերջինիս և զբաղվել զուտ քաղաքական-կուսակցական գաղափարների քարոզչությամբ ու տարածմամբ:

Սևակ Վարդումյան




Լրահոս