
Օմիկրոն կորոնավիրուսային շտամն արդեն հայտնաբերվել է աշխարհի 38 երկրում։ Այսպիսի հայտարարություն է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերկհովեն։
«Մենք տեղեկություններ ենք ստացել 38 երկրներից», – ասել է նա:
Կերկխովեի խոսքով՝ Աֆրիկայի հարավի երկրներում վարակվածների թիվն աճում է։ Այնուամենայնիվ, փորձագետները դեռևս փորձում են հասկանալ՝ նոր շտամն ավելի վարակի՞չ է, թ՞ ոչ:
«Մենք չենք բացառում, որ Օմիկրոնը կարող է սրել հիվանդության հետ կապված իրավիճակը Եվրոպայում, որտեղ գերիշխում է Դելտա շտամը»,-ասել է նա։