«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, ով երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրություն ունի ԼՂՀ-ում, ժամանակ առ ժամանակ հանդիպումներ ունենալով հայաստանցի գործարարների եւ պաշտոնական որոշ շրջանակների հետ, նրանցից գումարներ է խնդրում` ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերն ամրացնելու պատճառաբանությամբ: Բայց իրականում, ըստ լուրերի, նա ստացված գումարներն ուղղում է սեփական արտադրության զարգացմանը, քանի որ ամրացումն իրականացվում է ՊԲ հրամանատարի բիզնեսին զարկ տալու գնով: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե Մովսես Հակոբյանը նման արտադրություն ունի, ԼՂՀ պաշտպանության բանակի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանն ասաց. «Կարծում եմ` սխալ հասցեով եք զանգահարում, որովհետեւ նման խնդիրների ես տեղյակ չեմ եւ չեմ զբաղվում»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ