Ռումինիայում հաստատվել են կորոնավիրուսի նոր Omicron շտամով վարակվելու առաջին երկու դեպքերը։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հիվանդությունը հաստատվել է Հարավային Աֆրիկայից ժամանած երկու ուղեւորների մոտ, որոնք նոյեմբերի 30-ին վայրէջք են կատարել Բուխարեստում։
«Նրանցից մեկը 48-ամյա կին է և մյուսը՝ 59-ամյա տղամարդ: Գտնվում են տնային մեկուսացման մեջ և երկուսն էլ ախտանիշներ չունեն»,- ասվում է զեկույցում։