ՀՀ գլխավոր զինկոմիսար Սերգեյ Չալյանը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, յուրահատուկ սեր ունի խաղատների նկատմամբ: Վերջին անգամ նա մոտ 20 օր առաջ եղել է «Շանգրիլա» խաղատանը: Երբ «Ժողովուրդ»-ը նրանից հետաքրքրվեց խաղատներ այցելելու սովորության մասին, Չալյանը պատասխանեց. «Ես սկի տնից դուրս չեմ գալիս»: Իսկ երբ բարձրաստիճան զինվորականից հետաքրքրվեցինք, թե որքան է կազմում նրա աշխատավարձը, ասաց, որ ինքը հեռախոսով նման հարցերի չի պատասխանում: Բայց ամեն դեպքում հարցրեցինք, թե ՀՀ գլխավոր զինկոմիսար Սերգեյ Չալյանը որտեղից ունի «Ռենջ Ռովեր» մակնիշի 7 մեքենա, իսկ վերջերս էլ 35.000 ԱՄՆ դոլար արժողությամբ լողավազան է կառուցել Ձորաղբյուրի իր առանձնատանը: Չալյանը դարձյալ անուղղակի պատասխան տվեց. «Էդ ո՞վ է Ձեզ նման հեքիաթներ պատմել»: Մինչդեռ նրան ճանաչողները լավ գիտեն Չալյանի կարողությունների եւ ընդունակությունների մասին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ