Տխուր եմ, տխուր․․․ՔՊ թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը քիչ առաջ գրել էր, որ ՀՀ Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքում իշխանական ՔՊ-ն պարտություն է կրել: Մենք խոսեցինք Ջրարբիի գյուղապետ, ՔՊ թեկնածու Ղազար Ղազարյանի հետ և հետաքրքրվեցինք, թե ինչ նորություն ունի ընտրատեղամասերից:

-Պարոն Ղազարյան, քիչ առաջ հայտնի դարձավ, որ Լուսագյուղում ՔՊ-ն պարտություն է կրել՝ հավաքելով 88 ձայն… ի՞նչ ակնկալիքներ ունեք, հնարավո՞ր է, որ մյուս համայնքներում ևս պարտություն կրեք:

-Չգիտեմ, չեմ կարող ասել, իրոք չգիտեմ:

-Տխո՞ւր եք, պարոն Ղազարյան…

-Հա, տխուր եմ, տխուր եմ…

-Ինչո՞ւ, լավ նորություներ չեք լսել:

-Դեռ չգիտեմ, նոր-նոր սկսել ենք ստանալ, էլի…

-Այսինքն, ստանում եք բացասակա՞ն լուրեր…

-Դե հըլը որ, հա…

-Քի՞չ ձայներ եք հավաքում:

-Այո:

Տեղկացնենք, որ Ղազար Ղազարյանը 2008 թվականից Ջրարբիի գյուղապետ է։ Նա մասնակցել է այսօր Արաքս խոշորացվող համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին՝ գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։

Ս․ Հ․




Լրահոս