Արմավիր համայնքի գործող ղեկավար, Արմավիրում ՔՊ կուսակցության համայնքապետի թեկնածու Դավիթ Խուդաթյանը, ֆեյսբուքյան իր էջում ամփոփելով այս պահին եղած արդյունքները, հայտնում է, որ ընտրության մասնակիցների 91% կողմ, վավեր ձայների 94% կողմ արդյունքով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր՝ 27 մանդատները:
ՔՊ-ն Արմավիրում ստացել է 8368 կողմ, 577 դեմ ձայն, անվավեր է ճանաչվել 267 քվեաթերթիկ:
Հիշեցնենք, ի թիվս ՀՀ մյուս համայնքների, ՏԻՄ ընտրություններ էին Արմավիրում, որտեղ միակ առաջադրված ուժը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր, որի ընտրական ցուցակն էլ հենց գլխավորում էր Խուդաթյանը: