
ArmLur.am֊ին հայտնի դարձավ, որ Սևան քաղաքում հաղթանակ է տարել գործող քաղաքապետ Սարգիս Մուրադյանը։ Վերջնական արդյունքներով՝ նա ստացել է ձայների 78%֊ը։
Հավելենք նաև, որ Սևան խոշորացված համայնքի Գեղամավան գյուղում ընտրությանը մասնակցել է 605 քաղաքացի։
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ
1. ՀՅԴ – 461 ձայն,
2. «Սարգիս Մուրադյան» դաշինք – 123 ձայն,
3. «Հանրապետություն» կուսակցություն – 21 ձայն։
Հիշեցնենք՝ Գեղամավանը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հայրենի գյուղն է։