
ArmLur.am֊ին հայտնի դարձավ, որ խոշորացված Գավառում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալներով հաղթել է Գավառի գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը։ Նա ստացել է ձայների 54%-ը:
Հիշեցնենք՝ Գավառ խոշորացված համայնքում ընտրություններիին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ անդամ Նարեկ Գրիգորյանը:
«Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը գլխավորում է Գավառի գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Իսկ մյուս քաղաքական ուժի՝ «Մեր համայնքը» դաշինքի թեկնածուն ՀՅԴ-ական Լավրիկ Արևշատյանն է: