ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արթուր Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2013 թվականի ապրիլ ամսից մինչև 2021 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում աշխատելով Շիրակի թեմի առաջնորդարանում որպես պահեստապետ, հանդիսանալով վարչատնտեսական գործառույթներ իրականացնող նյութական պատասխանատու անձ, 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսը 20-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, խախտելով 16․04․2013 թվականին իր և Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի միջև կնքված անհատական նյութական պատասխանատվության մասին պայմանագրի 1-ին կետի՝ իր տրամադրության տակ գտնվող նյութական արժեքները խստագույնս պահպանելու, իրեն վստահված նյութական արժեքների շարժը և մնացորդը հաշվառելու, վարելու, կազմելու և սահմանաված կարգով հաշվետվություն ներկայացնելու մասին դրույթները, շահադիտական դրդումներով, ապօրինաբար, անհատույց կերպով մեկ միասնական դիտավորությամբ վատնելու եղանակով օտարել է Շիրակի թեմի առաջնորդարանի պահեստ մուտքագրված, իրեն վստահված, իր տիրապետության և պահպանությանը հանձնված 60 համարի՝ 1․320․000 ՀՀ դրամ արժողության 66․000 հատ մոմ և 30 համարի՝ 300․000 ՀՀդրամ 7․500 հատ մոմ, ընդհանուր՝1․620․000 ՀՀ դրամ։
Այսպիսով` Արթուր Կորյունի Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանրության համար վտանգավոր արարքը մեղավորությամբ կատարելու համար:
Ք.Մ